03/05/2023 22:26
Ռուսաստանին այլ տարբերակ չի մնացել, քան Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելը․ Մեդվեդև
Անօդաչուների միջոցով Կրեմլի վրա իրականացրած հարձակումից հետո Ռուսաստանին այլ տարբերակ չի մնացել, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելը, հայտարարել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Այսօրվա ահաբեկչությունից հետո ոչ մի այլ տարբերակ, բացի Զելենսկու ֆիզիկական ոչնչացումը, չի մնացել»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Զելենսկին պետք չէ նույնիսկ անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրելու համար»։
«Հիտլերը, ինչպես հայտնի է, նույնպես ակտը չի ստորագրել։ Միշտ էլ կգտնվի ինչ-որ մի փոխարինող, ինչպիսին էր, օրինակ, ծովակալ Դոենիցը»,- գրել է Մեդվեդևը։