03/05/2023 16:53
Վաշինգտոնում շարունակվում են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Հայաստանի և Ադբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները կշարունակվեն նաև այսօր։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները շարունակվում են նաև այսօր։
Մեկնարկել է կողմերի միջև հերթական հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների նպատակով»,- մասնավորապես, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։