03/05/2023 22:10
Եվրոպայից Ուկրաինային մատակարարված զենքը վերավաճառվում է «սև շուկայում», հայտնվում ահաբեկիչների ձեռքին․ ՌԴ ԱԳՆ
Արևմուտքի կողմից Ուկրաինային վաճառվող զենքը վերավաճառվում է «սև շուկայում», ինչը ահաբեկչության ու հանցավորության աճի մեծ ռիսկ է պարունակում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մատակարարվող զենքի վերավաճառքի փաստը «սև շուկայում» այնքան էլ չի անհանգստացնում հավաքական Արևմուտքին, քանի որ գլխավոր շահառուն՝ ԱՄՆ, ձգտում է, հակառակ առողջ բանականությանը, հերթական կոմերցիոն օգուտն ստանալ դրանից, այնինչ «սև շուկայում» զենքի վերավաճառքի հետևանքով ահաբեկչություններն ու հանցավորությունը աննախադեպ ծավալի կհասնեն, հատկապես, երբ գնորդներին հասանելի են դառնում արկերը»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ ինտերնետում Ուկրաինային մատակարարված զենքի ու զինամթերքի վաճառքի բազմաթիվ առաջարկներ կան, վաճառքն իրականացվում է նաև կրիպտոարժույթով, իսկ զենք գնողներն ահաբեկիչներ են, հանցագործներ, կրիմինալ խմբավորումներ։
«Այս ամենն, իհարկե, հզոր կատալիզատոր է դառնալու հանցավոր ազդեցության գոտիների վերաբաշխման, մաֆիաների միջև պատերազմների համար, որոնց կմասնակցեն կրիմինալ նոր խմբավորումներ»,- ասել է նա։