03/05/2023 13:47
«Զզվցրիք, արա՛»․ Վլադիմիր Գասպարյանը հայհոյանքներ է հնչեցրել, կոպիտ խոսել լրագրողների հետ
Հակակոռուպցիոն դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 3-ին, նախքան դատական նիստի մեկնարկը, լրագրողները փորձեցին հարցեր ուղղել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։
Վերջինս կոպիտ ձևով մերժեց, բացի այդ, հայհոյանքներ հնչեցրեց լրագրողների հասցեին։
«Դավա՛յ, գնացե՛ք ստեղից, Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու մեջ։ Դո՛ւք էլ, ձեր դատախազությո՛ւնն էլ, գնա՛ ստեղից, զզվցրիք, արա՛», - ասաց Գասպարյանը։
Iravaban.net-ի լրագրողի փոխանցմամբ, նա մեկ անգամ էլ ձեռքով ուժեղ հարվածել է դատարանի մուտքի դռանը։ Դատական կարգադրիչի` զննում անցնելու վերաբերյալ դիտարկմանը Գասպարյանը նույնպես կոպիտ է արձագանքել ու առանց կարգադրիչի պահանջին ենթարկվելու՝ մտել նիստերի դահլիճ։