03/05/2023 16:19
Մոսկվայում արգելել են քաղաքացիների կողմից բոլոր տեսակի դրոնների թռիչքների իրականացումը
Մոսկվայի քաղաքապետարանն արգելել է քաղաքում բոլոր տեսակի դրոնների՝ անօդաչու թռչող սարքերի թռիչքները, բացառությամբ նրանց, որոնք անհրաժեշտ են պետական կարիքների համար։ Համապատասխան որոշումը ստորագրվել է Մոսկվայի օպերատիվ շտաբի նիստի ժամանակ։
«Փաստաթղթով կանոնակարգվում է քաղաքի վրայով անօդաչու թռչող սարքերի թռիչքների թույլտվությունների տրամադրման կարգը։ Թռիչքների թույլտվություններ այսուհետ կտրվեն դրանք միայն պետական կարիքների համար իրականացնելու դեպքում»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի քաղաքապետարանից։
Մոսկվայի օպերատիվ շտաբի նիստի ժամանակ որոշվել է նաև ուժեղացնել անօդաչուների չթույլատրված թռիչքների կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ու քաղաքացիներին և կազմակերպություններին ենթարկել վարչական պատասխանատվության՝ օդային տարածքն օգտագործելու կանոնները խախտելու համար։