03/05/2023 20:56
Գոնե այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրությանը պետք է տրամադրեն բացառապես ստուգված ու ճիշտ տեղեկատվություն․ Փաստաբան
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով կալանավորված անձանց մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությանն է անդրադարձել փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հորդորելով տրամադրել ստուգված ու ճիշտ տեղեկատվություն։
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով կա 4 կալանավորված անձ։
Կարծում եմ, որ գոնե այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրությանը պետք է տրամադրեն բացառապես ստուգված ու ճշմարիտ տեղեկատվություն։
Այս գործով կալանավորված 4 անձ չկա։ Քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է իրականացվում թվով 5 անձի նկատմամբ, որից 3-ը կալանավորված են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված է բացակայելու արգելքը»,- գրել է Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։