03/05/2023 15:19
Ժողովո՛ւրդ, իրար փոր, որ թափում եք, դրանից հայրենիքը չի փրկվում. Արծվիկ Մինասյան
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համաձայն է, որ ընդդիմության փողոցային պայքարը նպատակին չի ծառայել:
«Ճի՛շտ է, փողոցային պայքարը որոշակի դրական արդյունքներ տվել է, բայց նպատակին, որ չի ծառայել, պատճառը ո՞րն », - ԱԺ-ում լրագրողներին ասաց նա:
Դիտարկմանը՝ գուցե, առաջնորդների խնդի՞րը՝ արձագանքեց. «Բա ես մեռա ասելով»:
«Ասել ենք՝ կուզեք մենք մի կոմղ քաշվենք, խնդիր չկա, եկեք, առաջնորդեք, բոլորին ենք ասել, ովքեր չեն կիսում այս իշխանության տեսակետը, գտնվում են ընդդիմադիր դիրքերում: Հեշտ է քննադատելը, բայց որ գալիս է կոնկրետ գործ անելու պահը, սկսում է ամեն մեկն, իր նեղ կարգավիճակից ելնելով, մեղադրել նախկիններին: Ինչո՞վ են մեզ քննադատողները տարբերվում գործող իշխանություններից», - նշեց Մինասյանը:
«Ժողովո՛ւրդ, իրար փոր, որ թափում եք, դրանից հայրենիքը չի փրկվում, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է երերում: Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը կարող է հեռացվել համազգային համախմբման միջոցով», - հավելեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը: