04/05/2023 11:34
Դատախազությունը և իրավապահ ողջ համակարգը ծառայում են օրվա քաղաքական իշխանության նույնիսկ ապօրինի վարքագիծն օրինականացնելուն. Արծվիկ Մինասյան
Դատախազությունը, որպես այսօրվա իշխանության ամենաարտահայտված կառույց, հստակ որդեգրել է երկակի ստանդարտ, և այդտեղ մշտապես տուժում է այն հատվածը, որը չի կիսում այս իշխանությունների տեսակերը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավորի դատախազի ներկայացրած տարեկան հաղորդմանը։
«Դատախազությունը և իրավապահ ողջ համակարգը ծառայում են օրվա քաղաքական իշխանության նույնիսկ ապօրինի վարքագիծն օրինականացնելուն», - ասաց Արծվիկ Մինասյանը։