04/05/2023 12:11
Գրիգոր Մինասյանն էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանը, չի վախենում, որ իրեն դավաճան կասեն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չի վախենում, որ իրեն դավաճան կասեն։
Լրագրողներն այսօր նրան հարց ուղղեցին՝ չի՞ վախենում, որ իրեն էլ կասեն դավաճան։
«Ես ոչնչից չեմ վախենում, եթե գործում եմ իմ լիազորությունների ու օրենքի շրջանակներում, իսկ եթե ապօրինություն գործեմ, բնականաբար, պետք է վախենամ արդարադատությունից», - պատասխանեց նախարարը։
Նա կարծում է, որ ՀՀ ոչ մի ղեկավար այդպես խորը, համապարփակ, բաց ու անկեղծ քննարկում չի ունեցել, ինչպես ունենում է Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում ասել էր. «Ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան»։