04/05/2023 15:36
Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով. կանենք անհրաժեշտ քայլեր՝ օգնելու Հայաստանին հասնել տևական կայունության ու խաղաղության. Չեխիայի վարչապետ (Տեսանյութ)
Չեխիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։
Նա նշեց, թե իրենք հավատացած են՝ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի կայունություն ու խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում։
«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին՝ մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - նշեց Չեխիայի վարչապետը։
Պետր Ֆիալան հավաստիացրեց՝ Չեխիան կկատարի անհրաժեշտ քայլեր՝ օգնելու Հայաստանին հասնել տևական կայունության ու խաղաղությանը։