04/05/2023 11:09
Ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է ցորենի և այլուրի շուկաներում 2022 թվականի ապրիլից մինչ 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնային փոփոխությունները:
Հանձնաժողովը պարզել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը: Մասնավորապես ներկրված 1 կգ ցորենն առավելագույնը նվազել է 79 դրամով, ինչը համարժեք է 1 կգ ալյուրի ինքնարժեքի 63.2 դրամ փոփոխությանը՝ հաշվի առնելով, որ ցորենի գինը կազմում է ալյուրի ինքնարժեքի 80 տոկոսը։