04/05/2023 19:23
Բորելը Ռուսաստանին կոչ է արել Կրեմլի վրա անօդաչուների հարձակումից հետո չսրել հակամարտությունը
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ռուսաստանին կոչ է արել Կրեմլի վրա անօդաչուների հարձակումը հիմք չծառայեցնել հակամարտության էսկալացիայի համար։
«Ռուսաստանին կոչ ենք անում չօգտագործել այսպես կոչված հարձակումը՝ որպես հակամարտության հետագա սրման գործոն։ Մեզ անհանգստացնում է, որ դա կարող է հանգեցնել ավելի շատ զինծառայողների հավաքագրման և Ուկրաինայի դեմ նոր հարձակումների։ Այդ պատճառով ենք մենք Ուկրաինային աջակցում՝ զենք տրամադրելով, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի իր գրոհներն ու դուրս գա Ուկրաինայից»,- ասել է Բորելը։
Նա հավելել է, որ հավատում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, համաձայն որոնց «Ուկրաինան հարձակումներ չի իրականացնում Ռուսաստանի տարածքի նկատմամբ, այլ պաշտպանում է իր երկիրը»։