04/05/2023 12:48
Հայկական սպորտն ամուր հիմքերի վրա է դրված և ապագայում հայ ազգը բազմաթիվ առիթներ է ունենալու՝ հպարտանալու մեր մարզիկներով. Գագիկ Ծառուկյան
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե:
Այս պատմական արդյունքը գալիս է վերահաստատելու այն համոզմունքն ու փաստը, որ հայկական սպորտն ամուր հիմքերի վրա է դրված և ապագայում հայ ազգը բազմաթիվ առիթներ է ունենալու՝ հպարտանալու մեր մարզիկներով», - ասել է Գագիկ Ծառուկյանը։