04/05/2023 11:20
44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը միտված է Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրելուն. Թովմասյան
44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ժամկետը երկարաձգվեց, և, ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իրողության և ցանկության հետ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։
«Բոլոր հնարավոր ձևերով այդ հանձնաժողովի գործունեությունը միտված է Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրելուն։ Չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը։ Սովորաբար, քննիչ հանձնաժողովները գործիք են իշխանության ձեռքին, ոչ թե իշխանությունն է դա օգտագործում», - ասաց պատգամավորը։