04/05/2023 21:21
Վաշինգտոնը Լիտվային խոստացել է Բալթիկ ծովում մեծացնել իր ռազմական ներկայությունը
Վաշինգտոնը հայտարարել է Բալթիկ ծովում իր ռազմական ներկայությունը մեծացնելու ծրագրերի մասին, այդ մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը՝ ներկայացնելով ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Լիտվան շատ բարձր է գնահատում Բալթիկ ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայությունը, ԱՄՆ ծովային հետևակի մասնակցությամբ զորավարժությունները, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի տեղակայումները։ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Կառլոս դել Տորոն վստահեցրել է, որ այդ ներկայությունը կամրապնդվի»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Վիլնյուսը հենց այդ նպատակին է հետամուտ, ինչի համար էլ ուժեղացնում է երկրի ռազմական ենթակառուցվածքները
«Մեր խնդիրը, որը նպատակաուղղված իրականացնում ենք, դաշնակիցների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման համար լավագույն պայմաններ ստեղծելն է»,- ասել է Անուշաուսկասը։