04/05/2023 14:23
Արարատի և Կոտայքի մարզերում կրթահամալիրներ կստեղծվեն
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներում՝ 268,500.0 հազար դրամ ուղղելով ՀՀ Արարատի և Կոտայքի մարզերում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:
Կառավարության որդեգրած և ՀՀ կառավարության 2021-2026թթ․-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի օժանդակությամբ մեկնարկել է ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման ծրագիրը։ Այսպիով՝ կրթահամալիրներ են ստեղծվելու Արարատի մարզի Պարույր Սևակ, Լուսաշող և Նոր Կյուրին բնակավայրերում, ինչպես նաև Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրում։
Որոշմամբ նախատեսվում է գումար հատկացնել ընդհանուր 25 հաստատության՝ 4 կրթահամալիրի ստեղծման և 21 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։