04/05/2023 19:34
Կրեմլի վրա հարձակումը կհանգեցնի հակամարտության սրման․ Մեդվեդևը պատասխանել է Բորելին
ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ով Ռուսաստանին կոչ էր արել Կրեմլի վրա անօդաչուների հարձակումը հիմք չծառայեցնել հակամարտության էսկալացիայի համար։ Մեդվեդևը, մասնավորապես, ասել է, որ հենց այդ հարձակումն էլ կհանգեցնի հակամարտության սրման, ինչին էլ իրականում հետամուտ են ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Կիևի իշխանությունների կողմից, ԱՄՆ-ի գլխավորությամբ և ԵՄ իշխանությունների հավանությամբ իրականացված հենց այս ահաբեկչությունն էլ կհանգեցնի հակամարտության սրման։ Դա էլ ցանկանում են Վաշինգտոնն ու Բրյուսելի որոշ տհասներ»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը։