04/05/2023 22:32
Եվրամիության մոնիթորինգային առաքելությունը Հայաստանին անվտանգության որևէ երաշխիք չի տալիս․ Նիկոլ Փաշինյան
Եվրամիության մոնիթորինգային առաքելությունը Հայաստանին անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դյուրին որոշում չէր Եվրամիության մոնիթորինգային առաքելություն Հայաստան հրավիրելը, որովհետև դա անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, կարող է նոր մարտահրավերներ առաջացնել»,- ասել է նա։
«Մյուս կողմից՝ մեզ համար շատ կարևոր է պահպանել միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, քանի որ Ուկրաինայի իրադարձություններից հետո միջազգային ուշադրությունը գրեթե ամբողջությամբ սևեռվել է Ուկրաինայի վրա, և դա նաև առիթներ է ստեղծում մեր տարածաշրջանում անկայունության համար»,- հավելել է Փաշինյանը։