04/05/2023 20:10
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակումներ է արել Քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ, Հրաչյա Առաքելյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գառնուշի Գրիգորյանի կենսագրությունը
Ծնվել է 1983 թվականի հունվարի 01-ին, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2006-2007թթ. - Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2007-2009թթ. - ՀՀ ՊՆ 55555 զ/մ Շիրակի կայազորի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2009-2012թթ. - ՀՀ ՊՆ 55910 զ/մ ավագ քննիչ
2012-2014թթ. - ՀՀ ՊՆ 55910 զ/մ հրամանատարի տեղակալ
2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
2016-2020թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ
2020-2021թթ. - Շիրակի մարզի դատախազի տեղակալ
2021-2022թթ. - Շիրակի մարզի դատախազ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանի կենսագրությունը
Ծնվել է 1979 թվականի ապրիլի 10-ին, Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում:
2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ. - Գյումրիի ՆԳ բաժնի քաղաքային միլիցիայի 3-րդ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր
2002-2004թթ. - Գյումրիի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2004-2007թթ. - ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2007-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
IV- X.2014թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ
2014-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2017-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Ախուրյանի քննչական բաժնի պետ
2019-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ
2021-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
2022-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: