04/05/2023 15:20
Գործող իշխանության օրոք հայանպաստ լուծում չի լինի Արցախի հարցում. Ավետ Բարսեղյան (Տեսանյութ)
Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանը չի հավատում, որ այս իշխանության օրոք հայանպաստ լուծում կլինի Արցախի հարցում։
Նա միացել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից կազմակերպված «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով ստորագրահավաքին։
«Այս իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ հասնի բոլորի գիտակցությանը, սրտին և հոգուն: Սա առաջին հերթին ինձ է վերաբերում: Ես երբեք դիմացինիս չեմ քննադատում: Ես սեփական անձս բերում եմ «Մոսկվա» կինոթատրոն՝ ստորագրելու: Երբ յուրաքանչյուրի սրտին այդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր ու շատ հրատապ, այդ ժամանակ էլ, երևի թե, ինչ-որ մեծ քայլ կլինի դեպի լուծում», - լրագրողների հետ զրույցում ասաց Ավետ Բարսեղյանը:
Հարցին՝ գործող իշխանությունների օրոք Արցախի հարցում հնարավո՞ր է ակնկալել հայանպաստ հանգուցալուծում՝ Ավետ Բարսեղյանը պատասխանեց. «Չէ, չի լինի»։