04/05/2023 11:49
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված. Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության ձևավորմանը։ Սակայն, նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությունն անհիմն հավակնություներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ», - նշել է նա։
Հարությունյանի խոսքով, Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
«Ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Միջազգային մակարդակով այդ կարգավիճակը դեռ որոշված չէ», - ասել է նա։