04/05/2023 12:15
Արցախի նախագահը վճռական ու երկարատև պայքարի կոչ է անում
Ելքը մեր վճռական ու երկարատև պայքարն է՝ մեր համազգային ողջ կարողությունների համախմբման ու արդյունավետ իրացման միջոցով: Արցախի ժողովրդի ինքնորոշման բնական ու անառարկելի իրավունքը, վերջիվերջո, պետք է հաղթանակի, որի ճանապարհին Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի աներեր ու անմնացորդ սատարումը պարզապես անհրաժեշտ պայման է: Այդ մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Եթե մենք կարողանանք բավարար կամք ու կարողություն ցուցաբերել այս պայքարում՝ այս փուլում առնվազն կանխելու մեր կենսական շահերի հաշվին անդառնալի զիջումներն ու կորուստները, ապա դրա շնորհիվ և՛ կկարողանանք երկարատև պայքար մղել մեր հայրենիքի պաշտպանության ու ազատության համար, և՛ աստիճանաբար կշահենք պատշաճ միջազգային ուշադրություն ու աջակցություն:
Վերջիվերջո, հաջողում են միայն պայքարող ազգերը, իսկ իրավունքներն այս աշխարհակարգում չեն տրվում հենց այնպես, դրանք վաստակում ու պահպանում են շարունակական պայքարով», - նշել է նա։