05/05/2023 19:50
ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել պատժամիջոցները․ Bloomberg
Եվրամիության պետությունները քննարկում են պատժամիջոցների նոր մեխանիզմ, որն ուղղված կլինի երրորդ երկրներին, որոնք, ըստ ԵՄ-ի, բավարար ջանքեր չեն գործադրում՝ թույլ չտալու Ռուսաստանին շրջանցել սահմանված սահմանափակումները, այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների հայտնած տվյալների համաձայն, այդ մեխանիզմի բուն նպատակն է այնպես անել, որ երրորդ երկրները զերծ մնան Ռուսաստանին օգնելուց և Ռուսաստանի համար փակել այն առևտրային ուղիները, որոնցից նա կարող է օգտվել։
Բացի այդ, ըստ հրապարակման, ԵՄ-ն մտադիր է ընդլայնել արտահանման վերահսկման գործող միջոցառումների շրջանակը և արգելել բազմաթիվ ապրանքների տարանցումը Ռուսաստանի տարածքով։