05/05/2023 19:06
«Մահացել եմ և հարություն եմ առել՝ ի մեռելոց»․ Փաշինյան
Ես պատրաստ եմ խաղաղության, Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատասխանում էր ներկաներից մեկի հարցին, թե հոգեբանորեն ինքը պատրա՞ստ է արդյոք պատերազմի։
«Ի վերջո, մարդը էմոցիոնալ էակ է․ կարող է այս պահին պատրաստ լինել, հաջորդ պահին պատրաստ չլինել, հետո նորից վերակենդանանալ և այդպես շարունակ»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց՝ ինքը, օրինակ «մահացել ու հարություն է առել»։
«Մեր առանձնահատկությունը ո՞րն է՝ մենք ամեն օր մեռնում ենք և ամեն օր հարություն ենք առնում, և կարող եմ ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարյուրավոր անգամներ հարություն եմ առել՝ ի մեռելոց»,- ասաց Փաշինյանը։