06/05/2023 18:25
«Աշխարհը կարող է բաժանվել երկու թշնամական ճամբարի, ինչը վտանգավոր է բոլոր համար»․ ԱՄՀ ղեկավարը տնտեսական ռիսկերն է գնահատել
Աշխարհը մոտ ժամանակներս կարող է բաժանվել երկու թշնամական ճամբարի, ինչը վտանգավոր է բոլոր համար, այդ թվում՝ Եվրամիության, Բրյուսելի փորձագիտական տնտեսական ֆորումի ժամանակ իր ելույթում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։
«Վտանգը, որ աշխարհը կբաժանվի երկու թշնամական ճամբարների, մեծանում է, և դա վտանգավոր է բոլորի, ներառյալ՝ Եվրամիության համար։ Համաշխարհային առևտրի մասնատումը աշխարհին կարժենա ՀՆԱ-ի 7 տոկոս կորուստ, ինչը համարժեք է Գերմանիայի ու Ճապոնիայի ՀՆԱ-ներին, իսկ եթե դիտարկենք գիտական հետազոտությունները, ապա կորուստները կարող են 12 տոկոս կազմել»,- ասել է նա։
ԱՄՀ գործադիր տնօրենի գնահատմամբ, համաշխարհային ինտեգրացիայի ժամանակաշրջանն ավարտվում է, այդ պրոցեսն ուղեկցվում է գնաճի մեծացմամբ և տնտեսական աճի տեմպի դանդաղումով․ 2023 թվականին համաշխարհային տնտեսական աճը 3 տոկոսից էլ քիչ է եղել, այնինչ ԱՄՀ-ն աճի նորմալ շեմ է համարում 4 տոկոսը։
Միևնույն ժամանակ ԱՄՀ տնօրենը վստահություն է հայտնել, որ ԵՄ երկրները կկարողանան հաղթահարել ճգնաժամը։
«Նրանք կարողացան հրաժարվել ռուսական գազից, նկատելիորեն արագացրին անցումը վերականգնվող էներգետիկային, հասան գնաճի նվազման՝ 2022-ի ռեկորդային 9,2 տոկոսից մինչև 2023-ի համար կանխատեսվող 6,3 տոկոսի»,- ասել է Գեորգիևան։