06/05/2023 16:41
Ռազմական ավանների և հասարակական օբյեկտների տարածքում հերթապահություն են իրականացնում Հարավային ռազմական օկրուգի ռազմական ոստիկանության պարեկները
ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական ոստիկանության ստորաբաժանման անձնակազմը մայիսյան տոների ընթացքում ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
«Ռազմական ավանների և մի շարք հասարակական օբյեկտների տարածքում շուրջօրյա կարգուկանոն պահպանելուն ուղղված խնդիրների օպերատիվ կատարման համար հերթապահություն են իրականացնում ՀՌՕ ռազմական ոստիկանության պարեկները։ Ստորաբաժանումները զինված են ՈւԱԶ «Պատրիոտ» մեքենաների հենքով մասնագիտացված մեքենաներով, հատուկ միջոցներով, ինչպես նաև «Կոլպոկ» և «Չերեպախա» ժամանակակից հանդերձանքով», – նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում զինծառայողների, «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման անդամների և ՌԴ ՊՆ դպրոցի աշակերտների համար «Ռուսաստանի ռազմական պատմության օր» է անցկացվել։
ՀՌՕ ռազմակայանի թանգարանի սրահներում «Պատմություն. ՌԴ ԶՈւ մարտական ավանդույթները» խորագրով կինոդասախոսություն է անցկացվել։ Դասընթացի երկրորդ մասի ընթացքում մշակութաժամանցային կենտրոնում ցուցադրվել են ռուսական ժամանակակից ֆիլմեր, որոնք պատմում են հայրենիքն ու նրա ազգային շահերի պաշտպանող զինվորների և սպաների սխրանքների մասին։
Միջոցառման վերջում զինծառայողները բեմից ընթերցել են խորհրդային գրողներ Կոնստանտին Սիմոնովի, Ալեքսանդր Տվարդովսկու և այլոց բանաստեղծությունները։