06/05/2023 21:46
«Դիմադրություն և այս իշխանությունների՝ օր առաջ հեռացում»․ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ և Վայք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի եւ Վայոց Ձորի մարզեր, հայտնել է Գեղամ Մանուկյանը:
«Այսօր մինչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր-գործընկերների մի խումբը Տավուշում էր, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը և ես այցելեցինք Ջերմուկ և Վայք համայնքներ:
Բնակիչների և զինակից ընկերների հետ ունեցանք առանձնազրույցներ, քննարկումներ մեր երկրի իրավիճակի շուրջ: Բոլոր զրույցներում թեման նույնն էր. երկրի անվտանգային խնդիրները, շրջափակված Արցախի Հանրապետությունը, սահմանը, թշնամու շարունակական ագրեսիվ դրսևորումները և դրան անհամարժեք պատասխանը: Եզրահանգումն անփոփոխ է՝ Դիմադրություն և այս իշխանությունների՝ օր առաջ հեռացում»,- գրել է Գեղամ Մանուկյանը՝ Ֆեյսբուքի իր էջում։