06/05/2023 10:08
Փաշինյանը ձգտում է Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ուշագրավ է համարում Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, թե «Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»:
Նրա խոսքով՝ Փաշինյանն, ըստ էության, բացվածք է տվել դեռ մեկ տարի առաջ ձևակերպած իր այն մտքին, թե Արցախի հարցով նշաձողը ստիպված է իջեցնել:
«Վերջինս խոստովանել է, որ իր ասած արտահայտությունների տակ պետք է հասկանալ ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքի կամ անկախության գաղափարը, այլ ինքնավարության` Ադրբեջանի կազմում:
Փաստորեն, սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը», - Facebook-ում գրել է պատգամավորը: