06/05/2023 15:12
Որո՞նք են նորածիններին ավելի հաճախ տրվող անունները
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի ամենատարածված անունների ցանկը։
Այսպես, 17.139 աղջիկներից 702-ին կոչել են Նարե, 544-ին՝ Արփի, 522-ին՝ Մարիա։ Ըստ տարածվածության, այնուհետև Մանե, Լուսի, Մարի, Անահիտ, Անգելինա, Մարիամ, Եվա անուններն են։
19.236 տղաներից 1255-ին կոչել են Դավիթ, 969-ին՝ Նարեկ, 612-ին՝ Հայկ։ Հետո, ըստ պահանջվածության, Մոնթեն է, Տիգրանը, Արեգը, Մարկը, Միքայելը, Դանիելը, Ալեքսը։
Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։