06/05/2023 12:17
«Մեր պայքարը միասնական է, մեր կամքը՝ անկոտրում». «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ակցիան և ստորագրահավաքը ակտիվորեն շարունակվում է
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ակցիան և ստորագրահավաքը ակտիվորեն շարունակվում է։ Նորանոր մարդիկ են հայտնվում, որոնք պատրաստակամ են աջակցել։
Երեկ Ստեփանակերտի ավտոկայանից տեղեկացրել են, որ պատրաստ են մարդկանց անվճար տեղափոխել Զառին բաղ՝ նստացույցի վայր. միկրոավտոբուսները կշարժվեն օրական երեք անգամ՝ երկու ժամը մեկ։
«Յուրաքանչյուրիս մասնակցությունը և ֆիզիկական ներկայությունը շատ կարևոր է՝ ցույց տալու աշխարհին, որ մեր պայքարը միասնական է, մեր կամքը՝ անկոտրում»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ շարժման անդամները պահանջում են ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝
-Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,
-Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,
-Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,
-Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում: