06/05/2023 13:35
Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովը հաղթեց թուրք մրցակցին
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տարել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում։
Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Կագան Կանլիի նկատմամբ։
Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակչում մենամարտել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ ու հաղթել միավորների առավելությամբ։