06/05/2023 14:31
Առողջապահության փոխնախարարն այցելել է Մարտունու ԲԿ, տվել մի շարք հանձնարարականներ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը այցելել են Մարտունու բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի մասնակցությամբ դիտարկվել են նորակառույց բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքը, կատարման որակը և շահագործման ժամկետը։
Տրվել են մի շարք հանձնարարականներ։