06/05/2023 13:16
«Ադրբեջանցիները իմ ելույթի ժամանակ տաքացան, մեղադրեցին սուտ խոսելու մեջ». ՔՊ-ական պատգամավորները մանրամասներ են պատմել Անկարայի գագաթնաժողովից
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը:
«Անդրադարձա Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, անցակետ տեղադրելուն և կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին ադրբեջանցիները բուռն արձագանքեցին», - պատմել է գագաթնաժողովին մասնակցած ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Գևորգ Պապոյանն էլ ասել է, թե ինքը նույնպես խոսել է Արցախի շրջափակումից, նշել՝ ցեղասպանության վտանգ կա, որ մեղավորն ու պատասխանատուն Ադրբեջանն է. «Ադրբեջանցիները իմ ելույթի ժամանակ տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»:
Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարևոր հարցերը: