07/05/2023 13:33
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վայոց Ձորի և Տավուշի մարզեր
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վայոց Ձորի և Տավուշի մարզեր, որտեղ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։
Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում Գեղամ Մանուկյանը և Մհեր Սահակյանը երկրում ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ առանձնազրույցներ և քննարկումներ են ունեցել Ջերմուկ և Վայք համայնքների բնակիչների հետ։
Խմբակցության մի խումբ պատգամավորներ նույն ժամանակահատվածում այցելել են Տավուշի մարզ։ Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, Արգիշտի Գևորգյանը և Քրիստինե Վարդանյանը այցելել են Նոյեմբերյան խոշորացված համայնքի գյուղեր, որտեղ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել համայնքների բնակիչների հետ։
Մարզային այցելությունները կրելու են շարունակական բնույթ։