07/05/2023 10:09
Ադրբեջանի հետ պայմանավորվածության հասնել չի հաջողվել. նախատեսվում է նոր հանդիպում. Արցախի պետնախարար
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը` գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ, այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հաղորդում է, որ քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
«Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է պետնախարարը: