08/05/2023 17:03
Գնացեք այն մարդկանց հարցրեք, ովքեր ոգևորված էին հուշարձանի տեղադրմամբ. Վիգեն Խաչատրյանը չի ցանկանում անդրադառնալ «Նեմեսիս»-ի թեմային
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը չի ցանկանում անդրադառնալ Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի թեմային։
«Գնացեք այն մարդկանց հարցրեք, թե ինչ կարծիք ունեն դրա վերաբերյալ, ովքեր ոգևորված էին հուշարձանի տեղադրմամբ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը։
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի:
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը սխալ որոշում է եղել: