08/05/2023 15:45
Գրիգորի Խաչատուրովն այն զինվորականներից է եղել, որը մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել, դա չէր կարող ընդունելի լինել այս իշխանության համար. Աբրահամյան (Տեսանյութ)
Երբ մոնիտորինգի ես ենթարկում, թե վերջին 5 տարիների ընթացքում ով ինչ հետապնդման է ենթարկվել, ակնհայտ է դառնում, որ իշխանությունը բոլոր ընդդիմախոսների նկատմամբ հետապնդման տարբեր դրսևորումներ ունի, Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մեկինը բարոյական է, մյուսինը՝ հոգեբանական, իրավական, և այլն։ Գրիգորի Խաչատուրովն այն զինվորականներից է եղել, որը մինչև վերջ ու բոլոր պայմաններում գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել, ինչը, բնականաբար, որևէ ձևով չէր կարելի ընդունելի լինել այս իշխանության համար», - ասաց Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ երկրում տեղի ունեցող իրական իրադարձությունների, երկրում սպասվող նոր ողբերգությունների մասին ուղիղ խոսողներին, այլ տարբերակ, քան ազատությունից զրկելն է, այս իշխանությունը չի տեսնում։
«Գեներալ Խաչատուրովի նկատմամբ այս հետապնդումը դրա դրսևորումներից մեկն է», - ասաց Աբրահամյանը։