08/05/2023 13:40
Հայաստան է այցելել Ադրբեջանի երեք քաղաքացի
2022 թ-ին Հայաստան է այցելել Ադրբեջանի երեք, Թուրքիայի՝ 2712 քաղաքացի։
Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, ինչը 202 հազար 489 հազարով ավելի է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Թուրքիայի 2712 քաղաքացի է ժամանել Հայաստան, ինչը 2,2 անգամ ավելի է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։
Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ․ 237 հազար 40՝ նախորդ տարվա 108 976 դիմաց։
Վրաստանի քաղաքացիների թիվը կազմում է 53 հազար 707 (նախորդ տարի՝ 24 158 մարդ), Իրանի՝ 25 հազար 458 (նախորդ տարի՝ 23 291 մարդ):
2022 թվականի առաջին 3 ամսում Ադրբեջանի 3 քաղաքացի է ժամանել Հայաստան, այս տարի նույն ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացի չի ժամանել։