08/05/2023 13:34
Շուշիի և Հադրութի հարցով անընդհատ սադրում եք. ՀՀ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես Ադրբեջանը՝ Հայաստանինը. Արմեն Խաչատրյան
Շուշիի և Հադրութի հարցով դուք անընդհատ սադրում եք, Եռաբլուրում այսօր ասաց ԱԺ քպ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ իշխանություններն ասում են, որ տարածքային պահանջներ չունեն Ադրբեջանից, Շուշին և Հադրութը նույնպես նկատի՞ ունեն։
«ՀՀ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Թեև ընդունել է, բայց Ադրբեջանի գործողություններից, դա, իհարկե, չի երևում։ Ցավը հենց այստեղ է։ Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, այլ ձևաչափի մեջ է. ԼՂ բնակչության անվտանգության, ապրելու երաշխիքների խնդիրն այլ հարց է և սա միջազգային հարթակներում պետք է քննարկվի և քննարկվում է», - ասաց Արմեն Խաչատրյանը։