08/05/2023 23:44
Մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
ԵՄ-ն մայիսի 14-ին Բրյուսելում կազմակերպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններ ՝ Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում, նշված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարությունում։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում»,- նշված է հաղորդագրությունում։