08/05/2023 20:35
«Հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելուց հետո 1,5 ժամով ազատությունից զրկված Սամվել Վարդանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը նշանակվել է մայիսի 11-ին»
Հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելուց հետո «սառը զենք կրելու» կասկածով մեկ ու կես ժամով ազատությունից զրկված Սամվել Վարդանյանի ձերբակալման դեմ մեր բողոքի քննությունը նշանակվել է մայիսի 11-ին ժամը 11:30-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում, հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Կարծում եմ՝ կարևոր է, որ փաստաբաններս բողոքարկենք թեկուզ 10 րոպեով ապօրինի, հատկապես՝ քաղաքական դրդապատճառով ձերբակալման յուրաքանչյուր դեպք, իսկ հանրությունն էլ իր ներկայությամբ ու ակտիվությամբ ցույց տա, որ նման դեպքերն անթույլատրելի են»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։