08/05/2023 12:47
Շատ էինք կոտրված. Սերժ Սարգսյանին փոխանցեցինք՝ իր կողքին ենք մինչև վերջ. Էդուարդ Շարմազանովը հետաքրքիր փաստեր է հրապարակել
ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստեր, փաստեր ու նորից փաստեր 2018-ի ապրիլ-մայիսի մասին…
1. Ապրիլի 12-ին «Շանթ»-ի եթերում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնում։
2. Ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ որոշում ընդունվեց պաշտպանել Կարեն Կարապետյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու վերաբերյալ։
3. Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը նիստ գումարեց։ Նիստում Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին առաջադրեց ՀՀ վարչապետի թեկնածու։ ՀՀԿ խորհուրդը միաձայն հավանության արժանացրեց Կարեն Կարապետյանի առաջարկը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ԱԺ-ում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
4. Դրան զուգահեռ Երեւանում ու տարբեր մարզերում սկսվել էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի դրսեւորումներ։
Դրանց մեջ աչքի էին ընկնում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակիցներն, այլ նաեւ այսօր ՀՀԿ-ին իշխանությունը Նիկոլին զիջելու մեջ մեղադրող մի շարք քաղաքական «կուրտիզանուհիներ»:
5. Ապրիի 14-ին Նիկոլն ու կողմնակիցները մտան ռադիոտուն՝ իրականացնելով հանցանք։ Այսօր հայտնի շրջանակներից ասում են՝ բա ինչու՞ Սերժ Սարգսյանը հրաման չտվեց ռադիոտուն ներխուժած Նիկոլին ձերբակալել։ Իսկ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին ի՞նչ լիազորություն ուներ։ Ապրիլի 14-ին Սերժ Սարգսյանը պետական որեւէ պաշտոն չէր զբաղեցնում։ Դեռեւս ապրիլի 9-ին լրացել էր նրա նախագահության ժամկետը։
6. Ապրիլի 16-ին Նիկոլը փորձեց ԱԺ-ի դիմաց փշալարերի վրայից թռնել՝ վնասելով ձեռքն ու դառնալով վիրավոր եւ անթրաշ տանջված կերպար։
7. Ապրիլի 17-ին ԱԺ-ն Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ։ Կողմ քվեարկեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ամբողջությամբ,12 կողմ ձայն քվեարկեցին նաեւ Ծառուկյան դաշինքից։
8. Ապրիլի 18-ը հանգիստ անցավ։ Հրապարակում միտինգ էր, բայց մարդիկ շատ չէին, հիշում եմ՝ ոստիկանությունը տալիս էր մոտ 4.000 թիվ։
9. Ապրիլի 19-21-ը բողոքի գործողություններն ակտիվացան։ Երեւում էին ոչ միայն ՔՊ-ի, սորոսականների, այլ նաեւ այսօրվա շատ «ընդդիմադիրների» ականջները։ Ակնհայտ էր դառնում, որ սա լավ նախապատրաստված բազմավեկտոր գործողություն է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։
10. Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որտեղ Սերժ Սարգսյանը փորձում էր հասարակությանն ուղերձ հղել, որ բախումները կործանարար կլինեն մեր հայրենիքի համար։ Հանդիպումն արդյունք չտվեց։
Նույն օրը ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանն ու եւս երկու պատգամավոր։
11. Լուր ստացվեց, որ գլխավոր դատախազն ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ է մտնելու Փաշինյանին ու եւս 2 պատգամավորի կալանավորման միջնորդությամբ։ Իրավիճակը լարվում էր։
Այդ գիշեր ես մնացի ԱԺ-ում։
12. Առավոտյան խոսեցի արտասահմանից նոր ժամանած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, ով ձերբակալվածների պահման վայրում հանդիպել էր Նիկոլին։ Աշխարհահռչակ բժիշկը բոլորիցս հեռու էր նայում։ Ասացի՝ դե առավոտյան ԱԺ-ն, կարծում եմ, կալանքի միջնորդությունը կտա ու աստիճանաբար կհանգստանա։
Կարեւորն՝ ամեն ինչ առանց բախումների ու զոհերի լինի։ Ասաց՝ Էդ ջան, աչքիս Նիկոլը Լենին պապիի նման մարդկանց ոտքի է հանելու ու հեղափոխություն անի։ Ասացի՝ Սայենի՛չ ջան, ոչ մի բան էլ չի կարող անել։ ԱԺ-ում կքվեարկենք, հանգիստ կանցնի։ Ես ինձ զարմապալիորեն սառնասիրտ էի պահում, բայց …
13. Եկավ ապրիլի 23-ը։ Արա Բաբլոյանը գնաց նախագահական նստավայր՝ ապրիլի 24-ի միջոցառման քննարկման համար։ Զուգահեռաբար ԱԺ-ում ուղիղ եթեր ռեժիմով հետեւում էինք հանրահավաքներին։ Մեկ էլ տեսանք միացան նաեւ զինվորական համազգեստով հարյուրավոր երիտասարդներ։ Չէի ծխում, բայց ծխախոտ ուզեցի։ Տղերքից մեկն ասաց՝ Հովսեփիչը ծխում է, կենացները քաղցրանում են։
Զանգեցի վարչապետ Սերժ Սարգսյանին, բայց նա նույնպես նախագահականում քննարկման էր։
Քիչ անց զանգահարեց Արա Բաբլոյանը։ Ասացի՝ ե՞րբ ենք դնում նիստը։
Ասաց՝ նիստը չի կայանա, քանի որ Կարեն Կարապետյանը գլխավոր դատախազին խնդրել է ԱԺ-ից կալանավորման միջնորդությունը հետ վերցնի ու գնացել է Նիկոլի հետ հանդիպման։ Բաբլոյանը մի քիչ պաուզա տվեց ու ասաց՝ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել հրաժարական տալ ու Կարեն Կարապետյանն է մնում վարչապետի պաշտոնակատար։
Այդ ընթացքում հեղափոխականների բանակը համալրվեց՝ Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն հայտարարեցին Նիկոլի շարժմանը միանալու մասին։ Հրապարակ էին լցվել ով ասես։ Բացի ՀՀԿ-ից, այն էլ գաղափարական-սկզբունքային թեւից մնացած գրեթե բոլոր դերակատարները ցնծում էին։ Կրկնում եմ՝ բոլորը։ Նույնիսկ այսօր ՀՀԿ-ին մեղադրող «հետույք ճղողները»։
Մենք շատ էինք կոտրված։ Զանգեցի Սերժ Սարգսյանին, բայց կապ չկարողացա հաստատել։ Ընտանիքի անդամներին խնդրեցի փոխանցել, որ մենք տղերքով իր կողքին ենք մինչեւ վերջ։ Ապրիլի 23-ին երեկոյան զանգ ստացա։ Կարեն Կարապետյանն էր։ Ասեց՝ տղաներին փոխանցի, որ պինդ մնան ու ամեն ինչ լավ է լինելու։
14. Ապրիլի 24 եկավ։ Առավոտյան Ծիծեռնակաբերդում հանդիպեցի Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու Կարեն Կարապետյանին։
Մտահոգ էինք։ Ծիծեռնակաբերդում ընկա լրագրողական բանակի «հրթիռային հարձակման» տակ, բայց դա իմ սովորական գործն էր։
Ասացի՝ Սերժ Սարգսյանը ցուցաբերեց բացառիկ ուժեղություն ու պետական մտածողություն, հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել Սերժ Սարգսյանի ղեկավարած թիմի մաս լինել։ Շատերը չդիմացան, ուրացան ու թռան։
Հետո նրանցից շատերը փորձեցին բացատրություն տալ ու արդարանալ, որ շփոթվել են։
Բայց ինչպես ասում են՝ «один раз не п………….т?»:
Ապրիլի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ անդամների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։
Լուռ էինք բոլորս։ Իրեն էինք ուզում լսել։ Նրա կողքն էր նաեւ Կարեն Կարապետյանը։ Սերժ Սարգսյանը երկար-բարակ չխոսեց։
Ասաց՝ իմ հրաժարականը նպատակ ուներ թույլ չտալու բախումներ մեր երկրում։ Ու հետո ասաց ամենակարեւորը։ Նա ասաց, որ ինքն ու Կարեն Կարապետյանը ունեն պայմանավորվածություն 1,5 տարի անց իշխանությունը փոխանցել Կարապետյանին։
Ասաց, որ իր՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու միակ պատճառը Արցախն էր։
Բայց ստացվեց այսպես, պետք է ԱԺ-ում վարչապետ ընտրել Կարապետյանին։ Ավելին՝ նա նշեց, որ ինքը պատրաստ է նաեւ ՀՀԿ ղեկավարի պաշտոնը փոխանցել Կարեն Կարապետյանին։ Այդքանն ասաց ու մեզ թողնելով Կարեն Կարապետյանի հետ, ինքը գնաց Ծիծեռնակաբերդ։
15. Ապրիլի 25-26-ին ՀՀԿ-ն Փաշինյանի հետ բանակցելու համար լիազորեց Կարապետյանին։ ՀՀԿ խմբակցությունում տեղի ունեցավ քննարկում, որտեղ ես հայտարարեցի Սերժ Սարգսյանի առաջարկը՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանին։
Իմ տպավորությանբ՝ թիմը պինդ էր ու պատրաստ էր Կարապետյանին ընտրելու վարչապետ։
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Պուտին-Կարապետյան հեռախոսազյույցը։
16. Ապրիլ 27-28 տեղի ունեցավ Կարապետյանի ու ՀՀԿ ֆրակցիայի երկու հանդիպում։ Առաջին հանդիպման ժամանակ Կարապետյանը համոզիչ էր երեւում՝ պատրաստ մայիսի 1-ին ընտրվելու վարչապետ։ Սակայն, հաջորդ հանդիպմանը նա հայտարարեց, որ հրաժարվում է առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Թիմն այդ փաստը լավ չընդունեց։
17. Ապրիլի 29-30 ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում էին։ «Ելք» խմբակցությունը Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։
ՀՀԿ ֆրակցիան հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ ու որոշում կայացվեց մայիսի 1-ին դեմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։
Մայիսի 1-ին ՀՀԿ-ն ու Աղվան Վարդանյանը դեմ քվեարկեցին Նիկոլին։
18. Իրավիճակը չէր հանդարտվում։ Մայիսի 1-ի քվեարկությունից հետո իսկական քարոզչական պատերազմ սկսվեց ՀՀԿ-ի ու մեր ընտանիքների դեմ։ Բայց մենք պինդ էինք։ Մայիսի 1-ին, չընտրելով Նիկոլին, մենք շանս տվեցինք մյուս խմբակցություններին 1/3 ստորագրությամբ վարչապետի նոր թեկնածու առաջադրել։ Շրջանառվում էին Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Գագիկ Ծառուկյան անունները։ Մայիսի 2-ին ՀՀԿ-ն հայտարարեց, որ թեկանածու չի առաջադրում եւ պատրաստ է անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել պատգամավորների 1/3 ստորագրությունն ունեցող թեկնածուին։ Ու՞մ ձեռքն էինք բռնել։ Թող առաջադրեին …, բայց առաջադրեցին նորից Փաշինյանին։
19. Մայիսի 8-ին Ծառուկյան դաշինք, ՀՅԴ ու ԵԼՔ խմբակցությունների պատգամավորներն ԱԺ-ում երկրորդ անգամ Նիկոլին առաջադրեցին վարչապետ։ Նիկոլն ընտրվեց վարչապետ՝ ստանալով 42 դեմ ձայն։ Բոլոր 42 դեմ ձայները ՀՀԿ-ից էին, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան։
20. Նիկոլի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ ֆրակցիայից աստիճանաբար արտահոսքը սկսվեց։ Բացի ՀՀԿ-ից, խորհրդարանական բոլոր ուժերը Նիկոլի հետ «հեղափոխական կառավարություն» կազմեցին։
Հ.Գ.Մի քանի ամիս անց կալանավորվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀԿ-ն միակն էր այն ժամանակ, որ պատգամավորական ստորագրահավաք սկսեց Ռ.Քոչարյանին ազատ արձակելու համար ու միակն էր, որ Ռ.Քոչարյանին ճանաչեց քաղաքական բանտարկյալ։
Իսկ նույն այդ ժամանակ հարգելի երկրորդ նախագահի ապագա «զինակիցներ» Փաշինյանի հետ կոալիցիա էին կազնում։
Իսկ մինչ այդ էլ, որոշները ապրիլի 23-ին հրապարակներում Սերժ էին մերժում։
Ասածս ի՞նչ է… ձեր կերած «բողկերը» ՀՀԿ-ի գրպանը մի դրեք»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
Այսօր, 23:27
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
Այսօր, 23:17
Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր
Այսօր, 23:02
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից
Այսօր, 22:52
ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News)
Այսօր, 22:40
Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել
Այսօր, 21:33
Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել
Այսօր, 20:56
Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան
Այսօր, 20:15
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում
Այսօր, 20:03
Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
Այսօր, 18:29
Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ
Այսօր, 18:18
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում
Այսօր, 16:08
Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև
Այսօր, 15:55
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Այսօր, 15:07
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. հանդիսությունների սրահի մոտ բախվել են 6 մեքենա. կան վիրավորներ
Այսօր, 14:26
631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն
Այսօր, 14:14
«Ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ
Այսօր, 13:14
Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
Այսօր, 12:15
Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով
Այսօր, 11:50
«Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը
Այսօր, 11:40
Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանը՝ Ենոքավան իր հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել
Այսօր, 11:20
Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
Այսօր, 11:07
Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
Այսօր, 10:52
ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև
Այսօր, 10:17
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ)
Այսօր, 10:05
Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր, 09:56
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Այսօր, 09:49
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
16/11/2024 21:38
Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում
16/11/2024 21:20
ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին
16/11/2024 20:54
«Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային
16/11/2024 20:32
Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան
16/11/2024 20:13
Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել
16/11/2024 19:47
Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան
16/11/2024 19:26
Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը
16/11/2024 19:05
Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա
16/11/2024 18:45
Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
16/11/2024 18:19
Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել
16/11/2024 17:56
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային
16/11/2024 17:35
Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ
16/11/2024 17:05
Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս
16/11/2024 16:53
«Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
16/11/2024 16:33
«Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից
16/11/2024 16:19
Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ
16/11/2024 16:01
Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը
16/11/2024 15:55
Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ)
16/11/2024 15:50
Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ
16/11/2024 15:42
Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ)
16/11/2024 15:20
«Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ
16/11/2024 15:00
Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար
16/11/2024 14:56
Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ
16/11/2024 14:42
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16/11/2024 14:29
«Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին
16/11/2024 14:20
Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները
16/11/2024 14:14
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել
16/11/2024 14:09
Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան
16/11/2024 13:53
ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ)
16/11/2024 13:38
Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16/11/2024 13:35
Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
16/11/2024 13:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր
16/11/2024 13:08
31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին
16/11/2024 12:59
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16/11/2024 12:52
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ)
16/11/2024 12:37
ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ)
16/11/2024 12:15
«Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
16/11/2024 12:05
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար
16/11/2024 11:53
Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել
16/11/2024 11:35
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը
16/11/2024 11:20
Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ)
16/11/2024 11:10
Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը
16/11/2024 10:56
Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան
16/11/2024 10:27
Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16/11/2024 10:17
Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ
16/11/2024 10:11
Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը
16/11/2024 10:01
Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր
16/11/2024 09:39
Կեսօրից հետո սպասվում են տեղումներ
16/11/2024 09:36
Լարսի ավտոճանապարհը բաց է
16/11/2024 09:22
«Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն
16/11/2024 09:21
«Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա
16/11/2024 09:18
«Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված
16/11/2024 09:16
«Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն
16/11/2024 09:14
«Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
16/11/2024 09:11
«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել
16/11/2024 09:08
«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի
16/11/2024 09:05
«Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը
16/11/2024 09:04
«Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ
16/11/2024 09:02
«Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն
15/11/2024 22:44
Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ
15/11/2024 22:29
Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ)
15/11/2024 22:11
Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել
15/11/2024 21:55
Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում
15/11/2024 21:40
Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան
15/11/2024 21:20
Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
15/11/2024 21:02
Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ
15/11/2024 20:47
Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան
15/11/2024 20:33
Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված
15/11/2024 20:15
Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն
15/11/2024 20:00
«Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով
15/11/2024 19:42
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
15/11/2024 19:27
Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել
15/11/2024 19:19
Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ)