08/05/2023 12:59
Ջոկատայիններին թույլ չեն տալիս բարձրանալ դիրքերը պահելու. Ռաֆայել Քոչարյան
«Չնայած երկրի անվտանգային վատ իրավիճակին, ջոկատայիններին թույլ չեն տալիս բարձրանալ դիրքեր և պահել այն: Շուշին հայկական է, ուղղակի ժամանակի հարց է այս վիճակը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սևքարեցի Սաքո» ռազմա-հայրենասիրական ՀԿ ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը:
Նա նշեց, որ իրենց ջոկատը ստեղծման օրից անցել է կռիվների միջով և ունեցել փայլուն հաջողություններ.«Երբ մենք մեր ջոկատով մտել ենք մարտի դաշտ, այսպես կոչված․ «Յաշմա» ջոկատը միշտ դիմել է փախուստի, նապաստակի նման դեմներս վազելիս է եղել: Մեզ հրավիրել են Ջերմուկ, որպեսզի տեղի զորամասի հետ անցկացնենք ծառայություն: Մենք հայտարարել ենք, որ նրանց կաջակցենք: Ես սա մի քանի օրվա բան եմ պատմում: Ինչ-որ նոր օրենք է դուրս եկել, որ ինչ-որ առանց աշխարհազորայինի պայմանագրի ոչ ոք չի կարող դիրք բարձրանալ: Ու ինձ զանգարահել, ասել են, որ 5-րդ կորպուսի հրամանատար Բադասյանը ցանկանում է ինձ հետ ծանոթանալ: Ես էլ ասել եմ, որ խնդրիր չկա, դրանից հետո գնացել ենք Վայք»:
Քոչարյանի խոսքով, սակայն, դրանից հետո, երբ ինքը փորձել է կապ հաստատել հրամանատար Բադասյանի հետ, նա ասել է, որ ժամանակ չունի նրա հետ հանդիպելու և ցանկություն չունի , որ նրանց զորքերը դիրքեր բարձրանան. «Ինձ ասում է՝ գնացեք, ձեր Իջևանը պահեք: Նախ ասեմ, որ մեր Իջևանն այսօր պահվում է, ու 38 տարի թուրքը չի կարողացել ոտք դնի այնտեղ: Ու ինձ համար տարբերություն չկա՝ Ջերմո՞ւկն եմ պահում, թե՞ Իջևանը: Բոլորն էլ իմ հայրենիքն է ու ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Մենք փորձել ենք կապնվել նախարարի հետ, որպեսզի այս հարցը պարզաբանենք, սակայան այնտեղից պատասխան ենք ստացել, որ անհնար է նախարարին տեսնելը: Դրա համար որոշել ենք այս միջոցով խնդիրը բարձրաձայնել»: