08/05/2023 14:05
Ասֆալտը քանդվեց, նույն օրը պետք ա փոսալցվի. Ավինյան
Փոսերը պետք է քանդվեն և տեղում փոսալցվեն, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այսօր հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Եթե գործարան ունենալու պահանջը կարող է խտրական դիտվել, ապա պետք է պահանջ դնենք, որ փոսալցման աշխատանքները տեղի ունենան քանդում և փոսալցում՝ նույն օրը սկզբունքով: Հետևապես մրցույթին կմասնակցեն այն ընկերությունները, որոնք ունեն համապատասխան հնարավորություններ», - ասաց Ավինյանը։