08/05/2023 15:54
«Բարոյական մարդն իրեն չվերաբերվող հարցերում քիթը չպետք է խոթի». ԳՇ պետի նախկին տեղակալը՝ Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքի հայտարարության մասին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության «մեջ է եղել»:
«Ինքս անձամբ մեջն եմ եղել դասալքությունների, բայց դրանցով ո՞վ է զբաղվել, ինչո՞ւ է զբաղվել ու զբաղվե՞լ է արդյոք, բոլորովին այլ խնդիր է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք:
Հարցին՝ բայց 11 հազար դեպքի ականատես եղե՞լ եք՝ արձագանքեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ ես ինչ-որ սարքեր ունեի դրած, որոնցով պետք է վերահսկեի՞»:
Տիրան Խաչատրյանը չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց շեշտում է՝ իրեն հարգող որևէ անձնավորություն չպետք է խոսի իրեն չվերաբերվող թեմաներից:
«Մարդը, եթե ունի փոքր բարոյականություն, այն հարցերը, որ իրեն չեն վերաբերվում, քիթը չպետք է խոթի դրա մեջ», - ասաց ԳՇ պետի նախկին տեղակալը: