08/05/2023 12:04
«Ինչի՞ համար պիտի փոշմանեի». Գագիկ Ծառուկյանը՝ 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանին ընտրելու մասին (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի փոշմանել, որ 5 տարի առաջ այս օրը ԱԺ-ում վարչապետ ընտրեցին Նիկոլ Փաշինյանին:
«Ինչի՞ համար պետք է փոշմանեի, ինչ-որ բա՞ն է փոխվել, երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է», - լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց նա:
ԲՀԿ առաջնորդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի, կաշառք է տվել. «Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետն անցել է, ես կհամաձայնեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճվեր»:
Դիտարկմանը, թե ցուցակներ են հրապարակվել, որ պետք է գումարներ տրվեին ընտրողներին՝ նա արձագանքեց. «Բայց իմ մոտի՞ց են գտել, որ ինձ հարցնում եք: Որտեղից գտել են, գնացեք, իրենցից հարցրեք, թող պատասխանեն»:
Նա նշեց, թե 5 տարի է նույնն բանն է ասում՝ ինքը ընտրակաշառքի հետ որևէ առնչություն չունի:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։
Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: