08/05/2023 13:14
Տեղ գյուղի հատվածում չենք կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել. ամեն օր կրակոցներ կան (Տեսանյութ)
Նռնաձորից մինչև Խոզնավար 300 կմ նոր սահմանի պաշտպանությունն ու ինժեներական աշխատանքները ես եմ արել, Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Հարցին, թե ինչու Սև լիճը չկարողացավ պահել՝ Պողոսյանն արձագանքեց.
«Դա արդեն բանակի խնդիրն է։ Ես էն ժամանակ հարավային մասի հարցն էի լուծում»։
Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացմանը՝ Մելիքսեթ Պողոսյանն ասաց.
«5 կմ հատվածի վրա եկել են, մխրճվել։ Ռուսական բանակը, խաղաղապահ զորքը, որտեղ նստած ա եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, մխրճվել։ Պետք է այդ հատվածը սահմանապահ զորքերը էս պահին պահեին, բայց քանի որ այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում, մեր կողմն ու իրենց կողմն էս պահի դրությամբ չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, որովհետև կրակոցներ կան»։