08/05/2023 13:26
Երբևիցե չեմ լսել նման հրաման, որ ծառայության ժամանակ հակառակորդի ոտնձգությունների դեպքում պատասխան կրակ չի կարելի տալ․ Քոչարյան
«Եղնիկների» Արծիվներ ռազմա-հայրենասիրական ՀԿ նախագահ Արման Ստեփանյանը բոլորին կոչ է անում միանալ՝ մեր երկիրն ու երկրի անվտանգությունը փրկելու համար:
«Ես երկու պատերազմ անցած ուղի ունեմ: Շատ բաներ եմ տեսել: Բայց իմ ընկերներն արյուն չեն թափել, որ այսօր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարի, որ թշնամին որտեղ ուզենա, կարող է ինչ ուզի անի: Դա մենք թույլ չենք տալու», - հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արման Ստեփանյանը:
«Սևքարեցի Սաքո» ռազմա-հայրենասիրական ՀԿ ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատարի տեղակալ Աշոտ Խաչատրյանն էլ ավելացրեց, որ 90-ականներից մասնակցել է բոլոր պատերազմներին.«Երբևիցե նման փակուղային վիճակ չենք տեսել, քանի որ էն ժամանակ Վազգեն Սարգսյան ունեինք, որը երբեք նման բան թույլ չէր տա»:
«Նախքան ջոկատի հրամանատար դառնալը, երկու տարի ծառայել եմ, եղել եմ գումարտակի մոտոհրաձգային զինվոր, պահել եմ մարտական դիրքեր և երբևիցե չեմ լսել նման հրաման, որ հակառակորդի ոտնձգությունների դեպքում պատասխան կրակ չի կարելի տալ: Այն ժամանակ ադրբեջանցիները վախենում էին նույնիսկ մեզ վրա հրացան պահել», - ավելացրեց «Սևքարեցի Սաքո» ռազմա-հայրենասիրական ՀԿ ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը: