08/05/2023 17:36
Մայիսի 5-ից 7-ը բացահայտվել է հանցագործության 142 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 5-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 28, անձնական ունեցվածքի գողության` 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, խուլիգանության՝ 4, բնակարանային գողության և թմրանյութի իրացման՝ 3-ական, կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, սպանության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, սակարկություններ անցկացնելիս հրապարակային չարաշահումների, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ընտանեկան բռնության, բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելու կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելու, փաստաթղթի կեղծիքի և անօրինական միգրացիայի կազմակերպման, պետական սահմանն ապօրինի հատելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 57 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: