Երկրներ, որտեղ հայաստանցիները կարող են մատչելի և որակյալ հանգստանալ. ոլորտի փորձառուի խորհուրդը

09/05/2023 13:30

Երկրներ, որտեղ հայաստանցիները կարող են մատչելի և որակյալ հանգստանալ. ոլորտի փորձառուի խորհուրդը


Ամռանն ընդառաջ շատերն արդեն պլանավորել են իրենց հանգիստն ու, նույնիսկ, պատրաստել ճամպրուկները։ Իսկ արդյոք այժմ կա՞ն բոլոր հնարավորությունները որակյալ, հետաքրքիր և մատչելի հանգիստ կազմակերպելու համար, Aysor.am-ը փորձել է պարզել՝ զրուցելով երկար տարիների փորձ ունեցող «Go Travel» տուրիստական կազմակերպության մենեջեր Արմինե Դավթյանի հետ։

«Մատչելի հանգստի մասին խոսելիս առաջին երկիրը, որը կարող ենք մտաբերել, Վրաստանն է։ Սակայն պետք է նշեմ, որ մենք չենք զբաղվում այդ երկիր այցելություններ կազմակերպելով, հետևաբար մեզ մոտ մատչելի հանգիստ կարող եք գտնել դեպի Եգիպտոս փաթեթներում։ Այժմ հայերը բոլորից լավ գիտեն Եգիպտոսի մասին, յուրաքանչյուր ընտանիք գրեթե 4-5 անգամ եղել է այնտեղ՝ ընտանեկան հարմարավետ հանգստի համար», - ասաց մասնագետը։

Արմինե Դավթյանի խոսքով, հաջորդ վայրը, որտեղ կարելի է կազմակերպել որակյալ, միևնույն ժամանակ մատչելի և հարմարավետ հանգիստ, Աբու Դաբին է ՝ նախատեսված ծովափնյա հանգիստը նախընտրողների համար։

«Այս պահին մի փոքր խնդիրներ կան՝ կապված դեսպանատների հետ. բարդացել է հարցազրույցի օր նշանակելը, հակառակ դեպքում, եվրոպական երկրներն էլ բավականին մատչելի են և սիրված», - ասաց նա։

Եվրոպական երկրների մասին խոսելիս, մեր զրուցակիցն առանձնացրեց Իտալիան, որտեղ վերջին շրջանում հանգիստ կազմակերպելը շատ հասանելի և արդյունավետ էր ստացվում։ Իտալիայի պարագայում, տոմսերի ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում էր 60 եվրո։

«Ինքս օգտվել եմ մեր ընկերությունից, մեկնել եմ Ավստրիա և Չեխիա՝ մեկ անձի համար վճարելով մոտավորապես 400 եվրո՝ 8 օրյա փաթեթի սահմաններում, ինչը վստահաբար լավ գին է», - ասաց Դավթյանը։

Արմինե Դավթյանի խոսքով, ցանկացած երկիր էլ մատչելի է, եթե ամրագրվում է նախօրոք։ Կարելի է մոտ 7-8 ամիս շուտ պլանավորել և վստահ լինել, որ կսպասվի բավականին մատչելի հանգիստ։

Խոսելով Հայաստանում և արտերկրում  հանգստի մասին, զրուցակիցս նշեց, որ դրսում հանգիստն ավելի մատչելի է, և դա է հիմնական պատճառը, որ մարդիկ նախընտրում են մեկնել և այդ մեկ հանգիստը անցկացնել նոր միջավայրում։

«Հայաստանցիների կողմից նախընտրելիների շարքում են նաև Դուբայն  ու Արաբական Էմիրություններն առհասարակ։ Մեղրամսի մեկնողներն արդեն նախընտրում են առավել էկզոտիկ երկրներ՝ Մալդիվներ, Կուբա, Զանզիբար, երբեմն նաև Բրազիլիա։ Ամենաֆավորիտների ցանկում է Բալին՝ և՛ ակտիվ, և՛ պասիվ հանգստի սիրահարների համար», - ասաց ընկերության մենեջերը։

Խոսելով ակտիվ հանգստի մասին, նա նշեց, որ հիմնականում երիտասարդներն են նախընտրում եվրոպական երկրներ, որտեղ շատ ակումբներ կան և կարող են հետաքրքիր կերպով հագեցնել իրենց երեկոները։

«Ճիշտն ասած, մեր հաճախորդները տարբեր տարիքային խմբերի են պատկանում. 16 տարեկան պատանիներից՝ մինչև 80 տարեկան մեծահասակներ, սակայն կարելի է ասել, որ նրանք գրեթե նույն նախասիրություններն ունեն ՝ նախընտրում են ակտիվ հանգիստ», - ասաց նա։

Գաղտնիք չէ, որ հանգիստը պլանավորելիս կարևոր բաղադրիչների շարքում առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև խոհանոցին ու որակյալ, համեղ սննդին։ Զրուցակցիս խոսքով, սնունդը հայերի համար կարևորների ցանկում է.

«Սնունդը գլխավոր հորիզոնակում է, երբ ճշտում ես, թե ինչպե՞ս են հանգստացել, միանգամից խոսքը սկսում են սննդից՝ լավն էր կամ վատը։ Շատ մարդիկ էլ գնում են ճամփորդելու և էքսկուրսիաների։ Այդ  դեպքում հատուկ ուշադրություն չեն էլ դարձնում սննդին, քանի որ հյուրանոցի տարածքից հեռու են լինելու և դրսում են սնվելու»։

Հարցին, թե ո՞ր գործոններն են պայմանավորում հաճախորդների հոսքն ու ընկերությանը դիմելու վստահությունը, զրուցակիցս գլխավոր գործոնը համարեց որակյալ աշխատելաոճը.

«Go Travel-ը հիմնված է ոչ թե մատչելիության, այլ լավ սերվիսի, վստահելի և սրտացավ աշխատանքի վրա. մեր բոլոր դիմավորող գործընկերներն այնպիսի մարդիկ են, որոնց մենք վստահում ենք, այսինքն համագործակցում ենք միայն փորձված և պատասխանատու օպերատորների հետ։ Մեր 14 տարվա աշխատանքային փորձն արդեն իսկ շատ բան է ասում վստահության մասին։ Եվ եթե նոյնիսկ շուկայում մեր գնային քաղաքականությունը տարբերվում է, նրանից է, որ մեր հիմնավորումները ևս շատ վստահելի են», - ասաց Արմինե Դավթյանը։

Հարցին, արդյո՞ք հանգստի ընթացքում հաճախորդները կապի մեջ են լինում աշխատակիցների հետ, կազմակերպության մենեջերը պատասխանեց.

«Այո, իհարկե, լինում է նաև, որ հանգստի ընթացում ևս մեկ հանգիստ են պլանավորում։ Մեր տելեգրամյան հեռախոսահամարը կապի մեջ է 24 ժամ, այսինքն եթե մի երկրում հաճախորդին անհանգստացնող որևէ  հարց կա, նույնիսկ գիշերը մենք պատասախանում ենք և լուծում բոլոր հարցերը։ Դիմելով և ցանկալի հանգիստը վստահելով մեզ, կարող եք մինչև թռիչքի օրը հանգիստ քնել, քանի որ ամրագրման պահից սկսած մեր փորձառու ու պրոֆեսիոնալ թիմը կլինի ձեր կողքին»։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար Այսօր, 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում Այսօր, 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար Այսօր, 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ Այսօր, 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի Այսօր, 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո Այսօր, 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ Այսօր, 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը Այսօր, 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից Այսօր, 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) 24/12/2024 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան 24/12/2024 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան 24/12/2024 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը 24/12/2024 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը 24/12/2024 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի 24/12/2024 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն 24/12/2024 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ 24/12/2024 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են 24/12/2024 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել 24/12/2024 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր 24/12/2024 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան 24/12/2024 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները 24/12/2024 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 24/12/2024 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել 24/12/2024 13:53 Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Դմիտրի Պեսկով 24/12/2024 13:40 ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին 24/12/2024 13:30 Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին 24/12/2024 13:17 2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան 24/12/2024 13:08 Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն խախտում հայտնաբերելիս կիրականացնի խիստ վարչարարություն 24/12/2024 13:00 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լումինիտա Օդոբեսկուին՝ Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 24/12/2024 12:54 ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել 24/12/2024 12:49 Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը 24/12/2024 12:34 Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է 24/12/2024 12:19 Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին 24/12/2024 12:09 Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Խաչատրյան 24/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան 24/12/2024 11:47 ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն 24/12/2024 11:39 Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը. Հովհաննիսյան 24/12/2024 11:32 ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ-ն մնա իշխանության. Արման Թաթոյան 24/12/2024 11:25 Պարոն Ավինյան, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամ (Տեսանյութ) 24/12/2024 11:18 Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին 24/12/2024 11:10 Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին 24/12/2024 11:02 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ 24/12/2024 10:53 Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան 24/12/2024 10:53 «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է 24/12/2024 10:50 2024-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832 24/12/2024 10:45 Քաղաքական բանավեճի թեմա չկա. դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին 24/12/2024 10:35 Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 24/12/2024 10:23 Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Լուսանկարներ 24/12/2024 10:09 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 24/12/2024 10:06 Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի 24/12/2024 09:58 15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել 24/12/2024 09:56 Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնել միգրացիայի կառավարման արդյունավետությունը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024-ը 24/12/2024 09:45 ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ, իսկ Լարսը բաց է 24/12/2024 09:19 «Ժողովուրդ». «Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ 24/12/2024 09:17 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել 24/12/2024 09:16 «Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին 24/12/2024 09:11 «Փաստ». Ո՞նց կարելի էր կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել 24/12/2024 09:09 «Հրապարակ». Վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու 24/12/2024 09:07 «Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի 24/12/2024 09:05 «Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է 24/12/2024 09:03 «Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են 24/12/2024 09:00 «Փաստ». Առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը 24/12/2024 08:59 «Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը 24/12/2024 08:54 «Հրապարակ». «Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել